Գեներալ Մանվելի մարդիկ ծեծի են ենթարկել հրաժարականը տոնող քաղաքացիներին. նրանցից մեկը դանակահարել է ԵԿՄ փոխնախագահին
Երեկ՝ ապրիլի 23-ի երեկոյան, ծեծկռտուք է տեղի ունեցել Էջմիածնում:
Սերժ Սարգսյանի հրաժարականի լուրը լսելուց հետո, էջմիածնեցիները սկսել են տոնել իրենց հաղթանակը:
NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ քաղաքացիներին մոտեցել են գեներալ Մանվել Գրիգորյանի մարդիկ ու ծեծի ենթարկել վարչապետ հրաժարականը տոնող մարդկանց:
Այդ ընթացքում նաև դանակահարություն է տեղի ունեցել. մեզ հաջողվեց ճշտել, որ դանակահարվողը Նվեր Հովհաննիսյանն է եղել. նա ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր:
Վիճաբանության ընթացքում նա պաշտպանելիս է եղել Էջմիածնի քաղաքապետ, գեներալի որդի Կարեն Գրիգորյանին: