Ցանկացած հայի կյանքը ինձ համար ամեն ինչից թանկ է. Մխիթարյանն անդրադարձել է երևանյան ցույցերին
«Ես իմ ժողովրդի զավակն եմ և հպարտ եմ դրանով: Ցանկացած հայի կյանքն ինձ համար ամեն ինչից թանկ է»: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Ուստի բոլորին խնդրում եմ և կոչ եմ անում ցուցաբերել խոհեմություն և խնդիրները լուծել միմիայն խաղաղ ճանապարհով: Քեզ հետ եմ իմ հայ ազգ»,- գրել է Մխիթարյանը: