Զինծառայողները պարտավոր են անմիջապես լքել երթը և վերադառնալ իրենց նշանակման վայրը, անհապաղ. փաստաբան
Փաստաբան Վահե Գրիգորյանը երթի առաջնորդներին կոչ է անում զինծառայողներին հորդորել անհապաղ վերադառնալ իրենց նշանակման վայրը։
«Եթե երթը առաջնորդողներից կարդում են այս տողերը, անմիջապես հայտարարեք, հորդորեք և պարտադրեք, որ զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր զինծառայողները պարտավոր են անմիջապես լքել երթը և վերադառնալ իրենց նշանակաման վայրը, եթե այդպիսիք կան։
Ոչ մի զինվորական, շարքային անձնակազմից, ենթասպայական կամ սպայական անձնակազմից չունի որևէ արդարացում իր նշանակման ծառայության վայրը լքել:
Սա անհապաղ է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբանը։