Ցույցերին մասնակցող՝ ՌԴ քաղաքացին ոստիկաններին բերեց Մայդանի օրինակն ու հորդորեց միանալ իրենց
Թումանյան-Մաշտոցի փողոցների խաչմերուկում ՌԴ քաղաքացի ներկայացած աղջիկը հորդորում էր ոստիկանության աշխատակիցներին միանալ իրենց ու պայքարել հանուն մեկ նպատակի:
Նա բերեց Ուկրաինայի Մայդանի օրինակը, որտեղ ժողովուրդը հաղթեց իշխանություններին:
«Այստեղ էլ կարող ենք, միացեք ու կհաղթենք»,- ասաց աղջիկը՝ դիմելով ոստիկանին: