«Արմենիա» բ/կ-ն ու Cross վերականգնողական կենտրոնը միացել են ցույցին (լուսանկարներ)
Երևանի Հալաբյան փողոցից դեպի Կիևյան և հակառակ ուղղություններով բողոքի ակցիա են իրականացնում նաև «Արմենիա» բժշկական կենտրոնի աշխատակիցները և Կարմիր խաչի Cross վերականգնողական կենտրոնի աշխատակիցներն ու կենտրոնում բուժվողները:
NEWSPRESS.am-ի թղթակցի հետ զրույցում «Արմենիա» բժշկական կենտրոնի աշխատակիցները նշեցին, որ այսօրվանից իրենց Բ/Կ-ի աշխատակիցների մոտ 30 տոկոսը գործադուլ է հայտարարել և միացել ցույցին: