Ինչպես են ցուցարարները հարթակից «վտարում» Զարուհուն (տեսանյութ)
«Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը Հանրապետության հրապարակում փորձել է խոսքով դիմել հավաքված քաղաքացիներին:
Նա հարթակ է բարձրացել այն պահին, երբ հարթակից հավաքվածներին իր խոսքն էր ուղղում ճանաչված դերասան Հովհաննես Ազոյանը: Նա Ազոյանի ձեռքից վերցրեց խոսափողն ու փորձեց ելույթ ունենալ՝ «սիրելի հայրենակիցներ...», սակայն նրա խոսքն ընդհատել են:
Հանրահավաքը վարող Ռուբեն Ռուբինյանը հորդորեց ուշադրություն չդարձնել նրան: Հավաքվածներ նրան ասացին՝ «Ուշ ա, ուշ ա», ապա վանկարկեցին՝ «Նի՛-կո՛լ, Նի՛-կո՛լ»:
Զարուհի Փոստանջյանը դժգոհեց՝ շարժման սեփականաշնորհում է տեղի ունենում:
«Մեր սիրելի Զարուհի Փոստանջյանը ամեն կերպ փորձում էր խլել միկրոֆոնն ու ելույթ ունենալ»,- հայտարարել է հարթակին մոտեցած Նիկոլ Փաշինյանի կինը՝ լրագրող Աննա Հակոբյանը՝ մեկնաբանելով, թե ինչն է պատճառը, որ Փոստանջյանին թույլ չեն տվել ելույթ ունենալ:
Հիշեցնենք, որ երբ Փաշինյանը սկսել էր շարժումը, Փոստանջյանը հայտարարում էր, որ Փաշինյանը ծախված է:
«Այստեղ այլևս ծախված մարդիկ չկան»,- հայտարարել է Աննան: