Մկոն հրաժարվել է վաստակավոր արտիստի կոչումից (ֆոտո)
Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը հրաժարվել է Սերժ Սարգսյանի' իրեն շնորհած վաստակավոր արտիստի կոչումից։ Նա նաև դատապարտում է ժողովրդի նկատմամբ բռնության կիրառումը։ Նա ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է.
«Անընդունելի եմ համարում ուժի կիրառումը անզեն ու խաղաղ ժողովրդի նկատմամբ։ Դատապարտում եմ իշխանության բռնի գործողությունները հայրենակիցներիս հանդեպ։
Հրաժարվում եմ այս կոչումից»։