Փաշինյանի կինը չգիտի՝ ովքեր են իր ամուսնու անունից հաղորդագրություն տարածում. Նիկոլի ձեռքին հեռախոս չկա
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, տեղյակ չէ, թե որտեղ է գտնվում այս պահին Նիկոլ Փաշինյանը և ով է նրա անունից հաղորդագրություններ տարածում:
Նա լրագրողների հետ զրույցում նշել է, որ ամուսնու հետ կապ չի հաստատել և չգիտի՝ որտեղ է նա:
Հարցին, թե ով է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում գրառում կատարել ձերբակալվելուց հետո, Աննա Հակոբյանը նշեց, որ չի կարող ասել: Տեղյակ է միայն, որ հեռախոսը Փաշինյանի մոտ չէ, իսկ թե ով է նրա փոխարեն հրապարակում կատարել՝ ըստ Հակոբյանի, դա կարող էին անել նախաձեռնող խմբի քիչ թվով անդամներ, ովքեր ամբողջ ընթացքում Փաշինյանի հետ միասին քննարկումներ են ունեցել և որոշումներ կայացրել:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը ձերբակալված են: