Ես գումար չունեմ, թող իմ տղան նստի. բերման ենթարկվածների ծնողները մտահոգված են
«Մերժիր Սերժին» նախաձեռնության բերման ենթարկված ակտիվիստների ծնողները մտահոգված են. մի մասը չի կարողանում տեղեկություններ ստանալ, մյուս մասը հնարավորություն չունի վճարել որպես տուգանքի չափման համար սահմանված 50 000 դրամը:
«Իմ որդին գնացել թուրքի դեմ կռվել, թուրքի ձեռքիցա փախել, որ գա էստեղ նստացնե՞ն»,-նեղսրտած ասաց բերման ենթարկվածներից մեկի մայրը՝ հավելելով, որ ավելի լավ է որդին նստի, քանի որ ինքը գումար չունի ոստիկանությանը վճարելու:
Մեկ այլ ծնող էլ նկատեց, որ Մարդու իրավունքերի պաշտպանը չի կարողանում անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել: