«Վեռբովկա եղած Նիկոլից ճշտեք». Շմայսը «ֆուռերով» փակել է Երևան եկող մեքենաների ճանապարհը
Հանրապետական կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի հրամանով բեռնատարները փակում են դեպի Երևան եկող մեքենաների ճանապարհը: Հարցին, թե ում են պատկանում այս բեռնատարները, Շմայսը բարկացած արձագանքեց.
«Էս ֆուռերn իմն ա, ո՞ւմն ա… մնացածը գնացեք, վեռբովկա եղած Նիկոլից հարցրեք»:
Իսկ հարցին, թե հրահանգո՞ւմ եք փակել ճանապարհը, Մովսիսյանը պատասխանեց.
«Ո՛չ, ձեզ ենք օգնում: Փակում եմ ճանապարհը, որ մեքենաները գնան իրենց տուն»:
Այս ընթացքում տարածքում գտնվող ոստիկաններն անհաղորդ են շուրջը տեղի ունեցող իրադարձություններին: