Դավիթ Մանոյանը հերքում է. երևանյան ցույցերին աջակցող գրառումն ինքը չի արել (ֆոտո)
Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Դավիթ Մանոյանը ֆեյսբուքան իր էջում գրառում է արել, որով հերքել է իր էջում երեկ կատարված գրառումը, ըստ որի՝ ինքն աջակցում է Երևանում տեղի ունեցող ցույցերին:
«Երեկվա գրառումը իմ էջում ավելացվել է էջի ադմինի կողմից: Ես խորապես ցավում եմ դրա համար: Ես ձեռնպահ եմ մնում քաղաքականության վերաբերյալ գրառումներից: Դեմ եմ բռնությանը, կողմնակից չեմ քաղաքականացված գրառումների և երեկվա գրառմանը համակարծիք չեմ»,- ասված է Մանոյանի նոր գրառման մեջ: