Թանկյանը Հայաստան չի գա
Հայտնի հայ երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը հայտարարել է, որ չի կարող այցելել Հայաստան: Նա իր ուղերձն ուղղել է շարժման մասնակիցներին:
«Ես շատ կուզեի ձեզ միանալ Երևանում կամ այլ քաղաքներում, քանզի սիրտս և միտքս ամբողջովին ձեզ հետ է։ Մինչև հիմա չեմ կարողացել կարևոր պատճառներով, բայց հուսով եմ՝ մոտ ապագայից կկարողանամ»,-ասված է ուղերձում:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ աշխարհահռչակ երաժիշտն ապրիլի 21-ին գալու է Հայաստան՝ իրենց միանալու: