Թող ասեն, պարո՛ն Սարգսյան, մի՛ արեք դա. Փաշինյանը դիմում է ուժային կառույցներին
Նիկոլ Փաշինյանը լրագրողներին և պատկան մարմիններին հորդորում է Սերժ Սարգսյանին փոխանցել՝ օրհասական այս պահին նա պետք է հեռանա, եթե մտահոգված է Հայաստանի ապագայով:
«Դավաճանություն չէ, Սերժ Սարգսյանին ասել՝ պարո՛ն Սարգսյան, մի արեք դա, տեսե՛ք, ինչ է կատարվում»,- ասաց Փաշինյանը՝ մասնավորապես դիմելով ՀՀ ԱԱԾ, ՊՆ և ոստիկանության ղեկավարներին:
Դիտարկմանը, թե կարող են Փաշինյանին մեկուսացնել, և հասարակությունը մնա առանց առաջնորդի, Փաշինյանն արձագանքեց, որ դա չի կանգնեցնի ժողովրդին: Նա հորդորեց այս շարժումը չհամեմատել 10 տարի առաջ մարտի 1-ի գործողությունների հետ: