Քայլ արա, ռադ արա. Կանադայում ՀՀ դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է տեղի ունեցել (լուսանկարներ)
Կանադայի Մոնռեալ քաղաքի մի խումբ հայ բնակիչներ բողոքի ակցիա են իրականացրել Կանադայի մայրաքաղաք Օտտավայում:
Ցուցարարները հավաքվել են Կանադայում ՀՀ դեսպանատան դիմաց, ակցիային մասնակցել են նաև երեխաներ՝ ունենալով «Քայլ արա, ռադ արա» պաստառը:
Բողոքի ակցիայի մասնակիցները պարզել են Հայաստանի և Կանադայի դրոշները:
Նրանք իրենց աջակցությունն են հայտնել Երևանում ընթացող բողոքի ցույցերին՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի: Ցուցարարները կոչ են անում բոլորին՝ միանալ ցույցերին:
Հիշեցնենք, որ այստեղ նախորդ տարեսկզբին ՀՀ դեսպան նշանակվեց Լևոն Մարտիրոսյանը, ով նախկինում Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր էր: