Խելքի՛ աշեցեք. մարդը մինչեւ հիմա գլխի չի ընկել, թե էս մարդիկ ինչի են բողոքում
Պաթոլոգիական ստախոսի հետ ոչ մի երկխոսություն լինել չի կարող:
Այս մասին հանրապետության հրապարակում հայտարարեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ երկխոսություն սկսելու առաջարկին:
«Երեկ «ամենայն հայոց սուտասանը» հարցազրույց է տվել, որից մի տող գրավեց իմ ուշադրությունը: Ասում է՝ այն շարժումը, որը տրամաբանություն չունի, չգիտեք՝ ինչով կարող է ավարտվել: Խելքի՛ աշեցեք: Մարդը մինչեւ հիմա գլխի չի ընկել, թե էս մարդիկ ինչի են բողոքում: Ամբողջ Հայաստանը ինչի է բողոքում: Որ չենք ստում, ուրեմն տրամաբանություն չունե՞նք: Ամեն մեկի հետ կարելի է բանակցել, չի կարելի բանակցել ստախոսի հետ»,-հայտարարեց Լեւոն Բարսեղյանը:
Լեւոն Բարսեղյանն անդրադարձավ նաև այս օրերին ակտիվիստների ընտրած մարտավարությանն՝ ասելով. «Շարունակեք անդազահան անել ոստիկանությանը: Իրենք էլ են արդեն զզվել: Ոստիկանը մեկիդ հարեւանն է, մեկիդ բաջանաղն է, մտեք տները, ասեք՝ Սերժիկն ո՞վ է, որ Սերժիկի համար դոշ եք տալիս. անցե՛ք մեր կողմը: Սա նյարդերի ամրության պայքար է, ով երկար դիմացավ՝ հաղթելու է»: