Չորս նախարար վերանշանակվեց. նախագահի հրամանագրերը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնցով նախորդ կառավարության չորս նախարար վերանշանակվել է պաշտոնում:
Ըստ այդմ՝ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արմեն Արտավազդի Ամիրյանը նշանակվել է մշակույթի նախարար, Դավիթ Էդոնիսի Հարությունյանը՝ արդարադատության նախարար, Իգնատի Էդուարդի Առաքելյանը՝ գյուղատնտեսության նախարար և Դավիթ Էդգարի Տոնոյանը՝ արտակարգ իրավիճակների նախարար: