Ձեր հագուստով ձեր ազգությունը չի փոխվում, դուք հայ եք, ձեր ցավը տանեմ. Մաշտոցի պողոտայում լարված դրություն է
Մաշտոցի պողոտայում՝ Ամիրյան փողոցի հետ հատվող խաչմերուկում, այս պահին լարված իրավիճակ է:
Ոստիկանները նախ բացեցին ցուցարարների կողմից փակված փողոցը, այնուհետև բերման ենթարկեցին ու նաև հիմա շարունակում են բերման ենթարկել քաղաքացիներին:
«Հայ քաղաքացու իրավունքները խախտվում են ամեն օր: Դուք հայ եք, էս հագուստով ձեր ազգությունը չի փոխվում, ձեր ցավը տանեմ»,- ասաց ակտիվիստներից մեկը՝ դիմելով ոստիկաններին:
Նշենք միայն, որ ոստիկանները պատ են կառուցել մայթերին և թույլ չեն տալիս տալիս ակտիվիստներին փակել փողոցը: