Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում հոծ բազմություն է հավաքված. ոստիկանությունը «գրավեց» Վաղարշյանը (ֆոտո)
Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում ժամը 15:00-ի դրությամբ կտրուկ ավելացել էր մարդկանց և մեքենաների թիվը, որոնք փակել են երթևեկությունը:
Ոստիկանական զորքը պատ կազմեց և փակեց Վաղարշյան փողոցը, որտեղից կարողացան հեռանալ ոստիկանական այն ավտոբուսները, որոնք մնացել էին արգելափակման մեջ:
Այդ հատվածում ցուցարարներին միացան նաև դպրոցականներ՝ տարբեր դպրոցներից, թվով՝ շուրջ 100: