«Գնացեք պոստ պահե՛ք, ղախպեք». քաղաքացին՝ ոստիկանին
Քիչ առաջ Արշակունյաց պողոտայում բերման ենթարկեցին մի քանի ակտիվիստների:
Նրանց մեջ էր նաև մի տղամարդ, ով հորիզոնական կանգնեցրել էր իր մեքենան փողոցի մեջտեղում ու փակել էր երթևեկությունը:
Նա հասցրեց ներկայանալ.
«Գագիկ Իսրայելյան, քաղաքացիություն չունեմ...»:
Մի պահ տղամարդը կորցրեց ինքազգացողությունը: Նրան ոստիկաններն ուժով նստեցրին ոստիկանական մեքենա և տարան բաժանմունք: Մեկ այլ տղամարդ հարվածես ոստիկանին իր գործողությունների համար, ինչի համար նրան ևս փորձեցին բերման ենթարկել, բայց տղամարդուն արագ հեռացրեցին տարածքից: Հեռացնող տղամարդկանցից մեկը դիմեց ոստիկաններին.
«Գնացեք, պոստ պահե՛ք, ղախպեք»:
Այս տարածքից՝ Արշակունյաց 41 հասցեից, բերման են բերում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր փորձում են փակել երթևեկությունը: