Մարտ՝ առանց կանոնների. Էրեբունիում քաղաքացիական հագուստով անձինք մահակով ու ոտքերով ծեծել են անչափահասներին (տեսանյութեր)
Ֆեյսբուքյան օգտատեր Անի Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երոևւմ է, թե ինչպես են Էրեբունիում ծեծի ենթարկում անչափահաս ակտիվիստներին: Նրանից մեկի ձեռքում նույնիսկ մահակ կա: Այդ անձինք գործի են դրել ինչպես բռունքները, այնպես էլ ոտքերով են հարվածներ տեղացել: Քաղաքացիական հագուստով անձանց և ցուցարարների «մենամարտի» ընթացքում ՀՀ եռագույնը հայտնվել է ոտնատակում:
«Քիչ առաջ Էրեբունիում` Այվազովսկու փողոցում քաղաքացիական հագուստով անձինք մահակով ծեծի են ենթարկում անչափահաս ցուցարարներին: Հասցրեցի վիդեո անեմ»,-տեսանյութին կից գրել է նա:
Ավելի ուշ Գևորգյանը ևս մեկ տեսանյութ է հրապարակել՝ նույն անչափահասների մասնակցությամբ, որտեղ երևում է, թե ինչպես է քաղաքացիական հագուստով անձը բռնություն գործադրելու միջոցով փորձում մեքենան նստեցնել անչափահասին:
«Մոտ 40 րոպե անց անչափահաս ցուցարարների նկատմամբ եւս մեկ անգամ են բռնության գործադրում, նրանցից մեկին փորձում են մեքենան նստացնել: Ուշադրություն դարձրեք էս ու նախորդ վիդեոյի մեքենաների պետհամարանիշներին»,- երկրորդ տեսանյութին կից գրառել է Անի Գևորգյանը: