Լրագրող Տիրայր Մուրադյանը բռնի ուժով բերման ենթարկվեց
Լրագրող Տիրայր Մուրադյանը, ով նոր է միայն հիվանդանոցից դուրս գրվել, քանի որ օրեր առաջ քաղաքացիական հագուստով երկու անձի կողմից ծեծի էր ենթարկվել և վնասվածքներ ստացել, այսօր ոստիկանների կողմից բռնի ուժի գործադրմամբ բերման ենթարկվեց:
Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Մուրադյանը լրագրողական հավաստագրով լուսաբանում էր բողոքի ակցիան Աբովյան-Երևան ճանապարհին, երբ մի քաղաքացի իր երկու երեխային նստեցրել էր ճանապարհի երթևեկելի հատվածում ու փակել փողոցը: Նրան էին միացել նաև այլ քաղաքացիներ:
Այժմ ճանապարհը բաց է և հսկվում է ոստիկանների կողմից: