«Զենքդ դի՛ր, մերժի՛ր Սերժին». Փաշինյանը ոստիկաններին կոչ արեց ժողովրդի առաջ բացել Բաղրամյան 26-ի դռները
Հանրապետության հրապարակում շարունակվում է բազմամարդ հանրահավաքն՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության: Հարթակ բարձրացավ Երեւանի Նոր նորքի 7-րդ զանգվածի բնակիչ,11-ամյա մի պատանի եւ իր գրած բանաստեղծությունը նվիրեց ժողովրդին ու ոստիկաններին:
Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ոստիկաններին՝ բացել ժողովրդի առաջ Բաղրամյան 26-ի դռները: Ու հենց այդտեղ էլ ծնվեց «Թավշյա հեղափոխության» հերթական կարգախոսը՝ «Զենքդ դի՛ր, մերժի՛ր Սերժին»: