Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Կիրանցում նոր կառուցվող դպրոցը մոտ 170 մետր հեռավորության վրա է լինելու թշնամուց Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Կիրանց-Ոսկեպար հատվածը փակ է․ ՈՒՂԻՂԲագրևանդի փողոցում բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ բախվել է պատին «Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել են լրագրողի հեռախոսը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
Եվրոպան կարող է կործանվել. ՄակրոնԲռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո ԱթայանՈստիկանները տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ անհարգալից վարք են դրսևորել. Աբրահամյան ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է Ուկրաինայի հակամարտության մեջ. ՊեսկովԿառավարությունը երկարացրել է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում (լուսանկարներ)Երևանում մոտոցիկլներ են բախվել․ 22-ամյա մոտոցիկլավար է մահացելԱրտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեին են ներկայացրել Ադրբեջանի հանցագործություններըԲելառուսը զորքեր է մոտեցրել սահմանինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել էՎանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացելՆաիրա Զոհրաբյանը նստեց գետնին․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (տեսանյութ)
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Մեզ թազա տուն պետք չի, մեզ մեր հայրենիքն է պետք (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացունՍուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին Ձնագնդի էֆեկտն արդեն անկասելի է, և Նիկոլի ռեժիմի տապալման հետհաշվարկը սկսված է. ԱԺԲ Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն ՔոչարյանԽմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (տեսանյութ)
Մեր գազատարը, մեր ինտերնետի լարը, ամեն ինչը լինելու է իրենց ձեռքում, Ալիևը Բաքվից որոշելու է` մենք տաք ջուր ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ. քաղաքագիտության դոկտոր
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է նվազեցնել բյուջե մուծած հարկերի չափըՁեր դեմ հայց հարուցվելու դեպքում դիմեք Ինձ. բոլորիդ անվճար իրավական պաշտպանությունը երաշխավորում եմ. փաստաբանը` ակցիաների ձերբակալված մասնակիցներինԹուրքական հետախուզական ծառայությունները լայնածավալ գործողություններ են սկսելՏավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնումԵթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու․ Վարուժան ԳեղամյանՈստիկանները Բագրատաշենի ճանապարհից քաղաքացիների են բերման ենթարկել (տեսանյութ)Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը նոր վարչապետ ունիՆենց չի, որ հիմա Հայաստանի օգտագործած գազի մի մասն ադրբեջանական չէ․ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել գազի գնման հարցը․ Ալեն ՍինոյնանՌուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն․ Մարիա ԶախարովաՀիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է․ Ալեն Սիմոնյանն ուրախ է, որ Հայաստանին ու Ադրբեջանին հաջողվել է ֆիքսել սահմանըԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց (լուսանկար)Իտալիան Ղարաբաղում Թուրքիայից հետո երկրորդ շատ ընկերություններ ունեցող երկիրն է. Ալիև
Տավուշում ակցիայի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվեց, մեկ այլ քաղաքացու ինքնազգացողությունը վատացավ (տեսանյութ)
Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների ոստիկանությունը ձերբակալեց
Ոստիկանները ձերբակալեցին Գերասիմ Վարդանյանին
Քաղաքացիները փակել են Չարենցի փողոցը (ուղիղ)
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնումՌուս խաղաղապահների Արցախից դուրս գալու որոշումը կայացրել են Ռուսաստանը և Ադրբեջանը. ԱլիևԿարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Քրիստինե Վարդանյան

Մեզ մնում է հաջողություն ցանկանալ նորընտիր վարչապետին. ՌԱԿ

Ռամկավար ազատական կուսակցությունն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական կյանքի վերջին զարգացումներին և դրանց հաջորդած ու մինչ օրս շարունակվող բողոքի ակցիաներին: Կուսակցության գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ներքաղաքական խառնակ մթնոլորտում վարչապետի պաշտոնում նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ընտրությամբ Հայաստանի Հանրապետությունը թեւակոխեց նոր՝ խորհրդարանական ղեկավարման փուլ՝ վերափոխված Սահմանադրությանը համապատասխան։

«Հետագա ամիսներն ու տարիներն անշուշտ գործնականում ցույց կտան պետական նոր կացութաձեւի առավելություններն ու թերությունները մեր երկրի համար՝ տնտեսական, քաղաքական եւ սոցիալական զարգացման տեսակետից։ Մինչ այդ՝ մեզ մնում է հաջողություն ցանկանալ նորընտիր վարչապետին եւ առաջիկա օրերին կազմվելիք նրա կառավարությանը, ի շահ ժողովրդի ու պետության, ի շահ խաղաղ, ապահով եւ բարեկեցիկ կյանքի ձգտող մեր երկրի»,- ասված է հայտարարության մեջ։

Այսուհանդերձ, Ռամկավար Ազատական կուսակցությունը իր խոր մտահոգությունն է հայտնում ստեղծված ներքաղաքական իրավիճակի առթիվ։ «Նկատի ունենք այն ջրբաժանը, որը տարիների ընթացքում ստեղծվել է իշխանության եւ ժողովրդի՝ հատկապես վերջինիս երիտասարդական խավերի միջեւ, որը շարունակաբար խորանում է ու բորբոքում է իրավիճակը երկրում։ Դրա բազմանշանակ ապացույցը բողոքի եւ ընդվզման ներկա վարակիչ շարժումն է, որի հնարավոր սայթաքումներից սակայն կարող են օգտվել նաեւ արտաքին ու ներքին կասկածելի ուժեր, ինչը խիստ վտանգավոր է մեր պետության համար, հատկապես միջազգային ու տարածաշրջանային լարման ներկայիս պայմաններում»։

Հայտարարության մեջ նշվում է, որ երիտասարդության ընդվզումը եւ բողոքը, անկախ իր այժմյան ղեկավարի նկրտումներից, պետք է չանտեսվի նորընծա կառավարության կողմից, եւ այսուհետեւ երկիրը ոչ թե ձեւական, այլ իրական բարեփոխումների ճանապարհով տանի, հասարակության բոլոր խավերի եւ առաջին հերթին՝ երիտասարդների ընդգրկմամբ, առանց խտրականության։ «ՌԱԿ-ը հանդես կգա պարբերական հայտարարություններով՝ նպաստելու համար երկրում բարեփոխումների անցկացման գործընթացին, կմատնանշի իշխանությունների բացթողումներն ու սխալները, վճռականորեն կմիջամտի երկրում իսկական ժողովրդավարության հաստատման ու մարդու իրավունքների պաշտպանության հարցերում»: