«Կյանքը շատ կարճ է վախեցած ապրելու համար». Նոր կյանքի համայնքապետ
«Կյանքը շատ կարճ է վախեցած ապրելու համար»,-քիչ առաջ Հանրապետության հրապարակում հայտարարեց Նոր կյանքի համայնքապետ Գարիկ Սարգսյանը:
«Այսօր մենք մի բան ենք ցանկանում՝ ապրել ազատ, անսերժ Հայաստանում: Նոր կյանքն այսօր արեց իր քայլը, դա մի մեծ բան չէր, ու մենք սպասում ենք մյուս համայնքների քայլին»,-հայտարարեց համայնքապետ Գարիկ Սարգսյանը: