«Մերժիր Սերժին» ակցիայի անդամները կառավարության դիմաց են. ոստիկանությունը շրջափակել է շենքը (ուղիղ)
«Մերժիր Սերժին» ակցիայի անդամները երթով շարժվեցին դեպի կառավարություն:
Ոստիկանությունն այստեղ մեծ ուժեր է կենտրոնացրել, մի քանի շարքով նրանք շղթա են կազմել կառավարության դիմաց: Ոստիկանության գործողությունը գլխավորում է փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը:
Ակտիվիստները փակեցին Հանրապետության հրապարակի երթևեկությունը, Նիկոլ Փաշինյանը, սակայն, կոչ է անում ճանապարհը զիջել վարորդներին և հայտարարում այսօր ընտրված կարգախոսը՝ «Սերժին դեմ ես՝ սիգնալ տուր»:
Նիկոլ Փաշինյանը բարձրախոսով նաև իր խոսքն ուղղեց Սերժ Սարգսյանին՝ նշելով, որ նա այսուհետ ոստիկանության վահանների և փշալարերերի հետևից պետք է նայի ժողովրդին:
Հիշեցնենք, որ այստեղ առաջին անգամ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ընթանում է կառավարության նիստը: