«Սինոփսիս» ընկերության պատերից հեռացվել են Սերժ Սարգսյանի լուսանկարները (տեսանյութ)
Սինոփսիս ընկերության աշխատակից Լուսինե Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ընկերության պատերից հեռացվում Սերժ Սարգսյանի լուսանկարները:
«Մեր ընկերությունում (Սինոփսիսում) հանվեցին Սերժ Սարգսյանի բոլոր նկարները»,- գրել է նա՝ օգտագործելով #ՄերՔայլը #ՄերժումԵնքԲռնապետին հեշթեգերը: