Ոստիկանության հայտարարությունը՝ Սերժ Սարգսյանի լուսանկարը պատուհանից նետելու դեպքի մասին
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին իրավախախտման կասկածանքով բերված` Վահագ Գևորգյան ներկայացած անձը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցչի հետ առանձնազրույց ունենալու ընթացքում, օգտվելով սենյակում ոստիկանության ծառայողի բացակայությունից, ինչն օրենքի պահանջ է, պատուհանից դուրս է նետել ՀՀ վարչապետի լուսանկարը:
Միջադեպը որոշ անձանց կողմից անհարկի շահարկման առիթ է դարձել։ Կոչ ենք անում անլուրջ հայտարարություններով և գործողություններով չինքնադրսևորվել, ձեռնպահ մնալ փոքր և անհարիր արարքներից:
Հիշեցնենք՝ ավելի վաղ տեսանյութ էին հրապարակել, թե ինչպես է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին տարված ակտիվիստ Վահագն Գևորգյանը պատուհանից դուրս է նետել Սերժ Սարգսյանի նկարը