Երեք նախարար վերանշանակվել է. նախագահի հրամանագրերը
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել, որոնցով երեք նախարար վերանշանակվել է պաշտոնում: Այսպես.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Սուրեն Համլետի Կարայանին նշանակել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար»,- ասված է համապատասխան հրամանագրում:
Արմեն Սարգսյանի այլ հրամանագրերով՝ Դավիթ Արսենի Լոքայանը նշանակվել է տարածքային կառավարման և զարգացման նախարար, իսկ Վարդան Սարիբեկի Արամյանը նշանակվել է ֆինանսների նախարար: