Ակտիվիստը ոստիկանության բաժանմունքի պատուհանից դուրս է նետում Սերժ Սարգսյանի նկարը (տեսանյութ)
«Մերժիր Սերժին» ակցիայի մասնակից Վահագն Գևորգյանը, ում այսօր բերման են ենթարկել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, պատից պոկել է Սերժ Սարգսյանի լուսանկարն ու պատուհանից դուրս նետել այն:
Նա ֆեյսբուքյան իր էջում փոքրիկ տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է նա վեր կենում տեղից և հանելով լուսանկարը պատից՝ դուրս նետում այն: Լսվում է նաև, թե ինչպես է լուսանկարի շրջանակի ապակին կոտրվում:
Տեսանյութին կից Գևորգյանը գրել է.
«Սերժի նկարը պատրաստվում է զեյթունի ոստիկանության պատուհանից դուրս շպրտվելուն»: