Հայտնի են ծանրամարտի երիտասարդների և աղջիկների ՀՀ առաջնության 2018 թ. հաղթողները
Երևանում ապրիլի 10-ից 15-ը կայացել է ծանրամարտի երիտասարդների և աղջիկների Հայաստանի Հանրապետության առաջնությունը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կայքը տեղեկացնում է. որ տղաներից ըստ քաշային կարգերի ՀՀ առաջնության հաղթողներ են դարձել 69 կգ քաշային Արմեն Գրիգորյանը (Կոտայք), 77 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը (Շիրակ), 85 կգ քաշային Կարեն Ավագյանը (Արմավիր), 94 կգ քաշային Սամվել Բաբակյանը (Շիրակ), 105 կգ քաշային Սարգիս Կիրակոսյանը (Երևան) և +105 կգ քաշային Վարազդատ Լալայանը (Շիրակ):
Աղջիկների մրցապայքարում Հայաստանի Հանրապետության չեմպիոններ են դարձել 48 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը (Շիրակ), 53 կգ քաշային Տանզելա Գրիգորյանը (Շիրակ), 58 կգ քաշային Անուշ Արշակյանը (Արմավիր), 63 կգ քաշային Էլեն Հարությունյանը (Լոռի), 69 կգ քաշային Լիանա Գյուրջյանը (Երևան), 75 կգ քաշային Միլենա Խաչատրյանը (Արմավիր), 90 կգ քաշային Աիդա Մանուկյանը (Շիրակ) և +90 կգ քաշային Արփինե Դալալյանը (Գեղարքունիք):