Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Սերժ Սարգսյանին
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու առթիվ, որտեղ ասվում է.
«Ուզում եմ հատկապես նշել Ձեր անձնական ներդրումը ռուս-հայկական հարաբերությունների զարգացման գործում։ Համոզված եմ, որ նոր պաշտոնում Դուք կշարունակեք առաջնային ուշադրություն դարձնել երկկողմ համագործակցության ամբողջ համալիրի աճին, նպաստել տարբեր ոլորտներում համատեղ խոստումնալից նախագծերի և նախաձեռնությունների առաջխաղացմանը, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն համագործակցության խորացմանը: Դա ամբողջովին համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի շահերին»։