Նախագահը ստորագրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից։