Ցուցարարները պատրաստվում են շարժվել դեպի Բաղրամյան 26
Ցուցարարները պատրաստվում են շարժվել դեպի Բաղրամյան 26:
Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ Հանրապետության հրապարակում հանրահավաքի մասնակիցներին առաջարկեց երթով շարժվել դեպի ՀՀ վարչապետի նստավայր: Առաջարկն ընդունվեց բուռն ծափահարություններով:
Որոշվեց, որ մի քիչ հետո գնում են Բաղրամյան 26՝ առանց հայտարարելու հետագա ծրագրերի մասին: Փաշինյանը չասաց՝ ինչի համար են գնում Բաղրամյան 26 ու ինչքան են մնալու այնտեղ: