Արմեն Գևորգյանն ազատվել է պաշտոնից. նախագահի աշխատակազմը ղեկավարի ժ/պ ունի
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Գևորգյանին Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին:
«Համաձայն Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասի և «Հանրային ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասի.
1. Արմեն Գևորգյանին ազատել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ այլ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
2. Վարդան Մակարյանին նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար»,-ասված է հրամանագրում:
Միևնույն ժամանակ, Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով
Ալեքսան Հարությունյանն ազատվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից: