Դոնալդ Թրամփը նշել է, որ անձամբ խոսել է Կիմ Չեն Ընի հետ
2016 թվականին Դոնալդ Թրամփն ընտրվեց ԱՄՆ նախագահ ու այդ պահից ի վեր՝ զգալի լարվածություն սկսվեց ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջև։
Այդ լարվածությունը վերջերս մի փոքր թուլացել է ու երևում է, որ երկու երկրի առաջնորդներն էլ ցանկանում են այդ թուլացումը։
Երեկ լրագրողների հետ զրույցի ժամանակ Դոնալդ Թրամփը նշել է, որ անձամբ խոսակցություն է ունեցել Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ։ Այս մասին հաղորդում է Ntv.ru-ն՝ հղում անելով ամերիկյան պարեբերականներին։
Դոնալդ Թրամփը նշել է, որ Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններն ընթանում են բարձր մակարդակով:
Հավելենք նաև, որ ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի առաջնորդները ցանկանում են հանդիպել իրար հետ ու այդ ուղղությամբ տարվում են բանակցություններ։