Կրեմլում հետևում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին. Պեսկով
Կրեմլում հետևում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և հույս ունեն, որ ամեն ինչ կլինի օրենքի շրջանակում: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հարցին, թե արդյոք Կրեմլը հետևո՞ւմ է երևանյան իրադարձություններին, Պեսկովն ասել է. «Մենք հետևում ենք, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում, հուսով ենք, որ ամեն ինչ տեղի կունենա օրինականության շրջանակում»:
Նա նաև հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրված Սերժ Սարգսյանին: