Կադրային ջարդ «Մանչեսթերում»․ պարոն Ժոզեն որոշել է վաճառել նաև Պոլ Պոգբային
Ինչպես հաղորդում են անգլիական սպորտային պարբերականները, այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է կադրային ջարդ անել։ Պարբերականների տեղեկացմամբ՝ Ժոզե Մոուրինյոն որոշել է թիմի ներկայիս կազմից թողնել միայն 7 ֆուտբոլիստի։
Առայժմ հստակեցված չեն այն անունները, ովքեր պիտի հանվեն վաճառքի, սակայն մանչեսթերյան ակումբին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ այդ ֆուտբոլիստների ցանկում է նաև Պոլ Պոգբան։
Պոգբայի ու Ժոզեի միջև հարաբերությունները շարունակում են լարված մնալ։ Թեև երկու կողմերն էլ հերքում են այդ ամենը, այնուամենայնիվ, սպորտային մամուլը գրեթե ամեն օր անդրադառնում է այդ հակամարտությանը։
Հավելենք նաև, որ Պոգբայի ու Ժոզեի միջև լարված հարաբերություններ սկսվեցին Հենրիխ Մխիթարյանի «Արսենալ» տեղափոխությունից հետո։