Կոնչիտան ՄԻԱՎ վարակակիր է
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի երբեմնի հաղթող Կոնչիտա Վուրստը հայտարարել է, որ բավականին երկար ժամանակ է, ինչ ինքը ՄԻԱՎ վարակակիր է: Վերջին մի քանի տարում նա պարբերաբար բուժում է ստանում:
29-ամյա Վուրստն ասել է, որ ինքը չէր ցանկանում այդ մասին հայտնել, սակայն իր նախկին զուգընկերն իրեն զգուշացրել է, որ բոլորին կպատմի, եթե դա Վուրստը չանի: Instagram-ի իր էջում Կոնչիտան գրել է.
«Ես թույլ չեմ տա, որ ինձ որևէ մեկը վախեցնի և ավելի լավ է ինքս պատմեմ այդ մասին, քան ուրիշից իմանաք»:
Նրա խոսքով՝ բուժումը բավականին արդյունավետ է եղել և նա իրեն լավ է զգում:
Հիշեցնենք, որ Կոնչիտա Վուրստն ավստրիացի երգիչ Թոմաս Նոյվերտի բեմական անունն է, որ 2014 թվականին «Եվրատեսիլ» մրցույթում գրավեց առաջին տեղը: