Սերժ Սարգսյանի եղբայրը «պատանդ» է մնացել ԱԳՆ շենքում (լուսանկարներ)
ՀՀ արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանը, ով նաև Սերժ Սարգսյանի եղբայրն է, «պատանդ» էր մնացել ԱԳՆ շենքում։
Երբ ցուցարարներն այսօր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շրջափակել էին նախարարությունների սպիտակ շենքը, Լևոն Սարգսյանը պատուհանից ուշադիր հետևում էր «Քայլ արա, մերժիր Սերժին» նախաձեռնության գործողություններին: