Էդմոն Մարուքյանը կուսակրոն է դառնալու

Այս թեմայով
- ԲՀԿ-ն կոչ է անում Երևանի և մարզերի իր բոլոր համակիրներին դուրս գալ փողոց
- «Հրապարակ». Իշխանությունը հասկացել էր, որ հայտնվել է պատային վիճակում
- Ցանկացած հայի կյանքը ինձ համար ամեն ինչից թանկ է. Մխիթարյանն անդրադարձել է երևանյան ցույցերին
- Ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց հոծ բազմություն է. ոստիկանությունը շղթայել է շենքը (ուղիղ)
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին ասել է՝ եթե ցուցարարներից մեկի քթից արյուն գա՝ դուք եք պատասխանատուն:
Մարուքյանի այս խոսքերն ուղղակի ծիծաղելի են, քանի որ 2008-ին, երբ իշխանությունը սպրդում էր Սերժ Սարգսյանի ձեռքից, Երևանում 10 մարդու արյուն թափվեց, բազմաթիվ վիրավորներ եղան և հանրության հիասթափություն:
Այժմ, երբ արդեն վիրավորներ կան, եթե անգամ նրանք ոստիկաներ են, որոնք, ի վերջո, հրաման կատարողներ են և գործիքներ, և որևէ մեկը վերջին հաշվով մեծ ուրախությամբ չի լվանում ՀՀԿ-ի լվացքը, Սերժ Սարգսյանը ներկայացնում է իր տեսլականը վարչապետության վերաբերյալ, ասես ոչինչ էլ չի եղել: Երեկվա վնասվածքների համար Սերժ Սարգսյանը պատասխան տվե՞ց, պարո'ն Մարուքյան, իհարկե, ոչ: 2008-ի համար Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Հովիկ Աբրահամյանը և էլի շատերը պատասխան տվեցի՞ն՝ իհարկե ոչ:
Էլ ինչո՞ւ է որոշել Մարուքյանը բարոյախրատական ճառ կարդալ Սերժ Սարգսյանի գլխին, որ ընդդիմադի՞ր երևա:
Ինչպես ասում են սատանա տեսնելիս՝ Իսոս Քրիստոս:
Եվ հետաքրքիր է՝ Մարուքյանի բարոյախրատական ճառից Սերժ Սարգսյանը սթափվե՞ց և նախօրեի վիրավորների համար պատասխան տվե՞ց, թե՞ որոշեց չառաջադրվել ՀՀ նախագահի պաշտոնում, որը և տրանսֆորմացիայի է ենթարկել ու հետայսու կոչվելու է վարչապետ:
Կարճ ասած՝ իսկական կինո՝ ֆանտաստիկայի ժանրից, Մարուքյանի մեկնաբանմամբ:
Ի դեպ, այս օրերին շատերը, այդ թվում՝ կուսակցություններ, օրինակ՝ Դաշնակցությունը, մինչև վերջ քողազերծեցին իրենց և այն փոշեհատիկ հարգանքը, որ դեռևս մարմարում էր այս կուսակցության հանդեպ, այլևս չկա: Իսկ ինչ վերաբերում է տարուբերվող «Բարգավաճին», ապա այս կուսակցությունը երդվյալ իշխանական է, թեև ամեն անգամ նորանոր ընդդիմադիր անուններ, կոչումներ, լոզունգներ է փնտրում ընդդիմության սահմանից ներս ինչ-որ կոտրած աթոռ ապահովելու համար: Ընդդիմության ջարդած աթոռից «Բարգավաճը» ՀՀԿ-ի գլխին հովանոց է պահում՝ ապահով կերպով:
Վերադառնանք Մարուքյանի բարոյախրատաբանությանն առ Սերժ Սարգսյան: Երկար գրվում էր տողերն այս, սակայն այս ընթացքում ևս Սերժ Սարգսյանը ո՛չ 2008-ի զոհերի համար պատասխանատու եղավ, ո՛չ էլ նախօրեի ցուցարարների վերքերի համար:
Մարուքյան, առա՛ջ, դեպի բարոյախրատաբանական ճառեր, անգամ զանգ պետք չէ: