Ազգային Ժողովի հատուկ նիստ. քվորում կա

Այս թեմայով
- ԱԺ-ի քաղաքական բոլոր ուժերը պետք է համերաշխաբար հարթեն ճանապարհը՝ առաջնորդվելով Սահմանադրությամբ. Արմեն Սարգսյան
- Վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին. ԱԺ նախագահի հայտարարությունը
- ԱԺ-ում վարչապետ են ընտրում (ուղիղ միացում)
- «Հրապարակ». Պաշարվելու հերթն ԱԺ-ինն է. Պատգամավորնեըը գիշերել են Ազգային ժողովո՞ւմ
Ազգային ժողովի հատուկ նիստին արդեն գրանցվել է 91 պատգամավոր, 15 պատգամավոր բացակա է:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ կարող են սկսել ԱԺ աշխատանքները և առաջարկեց նիստը շարունակել մինչև օրակարգային հարցի սպառումը, ընդմիջումը՝ 14:00-14:30-ը: Արա Բաբլոյանի առաջարկությունն ընդունվեց:
Ա. Բաբլոյանը, հիշատակելով ՀՀ Սահմանդրության 149 հոդվածի 2-րդ մասը, նաև ԱԺ կանոնակարգը՝ Սահմանադրական օրենքի 140-րդ հոդված 1-ին և 2-րդ մասերով սահմանված կարգով, շեշտեց, որ ՀՀ ԱԺ հանրապետական և ՀՅԴ խմբակցությունների որոշումներով վարչապետի թեկնածու է առաջադրվել Սերժ Ազատի Սարգսյանը:
«Այժմ քննարկում ենք վարչապետի ընտրության հարցը»,- ասաց նա:
Ավելի ուշ Սերժ Սարգսյանին ներկայացրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: