Ոստիկանները, որոնց թվում է, թե օրենք են պաշտպանում, իրականում պաշտպանում են երկիրը քանդողների շահերը

Այս թեմայով
- Առժամանակ դադարեցնել փողոցների փակումը. Նիկոլ Փաշինյան
- Նիկոլ Փաշինյանը կոչ է անում վաղը ողջ հանրապետության տարածքում 20 րոպեով դադարեցնել բոլոր մեքենաների երթևեկությունը
- Կարեն Կարապետյա՛ն, դու եկել ես սատանի մայլեն քյանդրբազ ես խաղո՞ւմ. թե ուզում ես՝ բախտդ փորձիր. Նիկոլ Փաշինյան
- ՀՀԿ-ն մերժում է Սերժին
Այն, որ ժողովրդի կողմից կա ընդվզում, կա անհանդուրժողականություն, հաստատ է, սակայն դեռևս պարզ չէ, թե ինչ ճանապարհով կհասնեն հաղթանակի։
NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը՝ վստահեցնելով, որ հաղթանակը մոտ է։
«Մեծ հաշվով, կարևոր չէ՝ այս պահին կհաղթի ժողովուրդը, թե ոչ, կարևորը, որ ժողովուրդը դուրս է եկել փողոց և հավատում է, որ կարող է ինչ-որ բան փոխել։ Հաղթանակ լինելու է՝ վաղ, թե ուշ»,- ասաց Մանուչարյանը։
Դիտարկմանը, թե չնայած Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր, որ հավաքը խաղաղ բնույթ է կրելու, և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ զգուշացրեց նրան, որ եթե անցնի երկաթաձողերը, ապա նա ժողովրդին իր այդ քայլով բախման կտանի, սակայն Փաշինյանը չլսեց, Մանուչարյանն արձագանքեց, թե պետք չէ անձնավորել շարժում։
«Կա ժողովրդի ընդվզող հատված, ով պետք է դուրս գար, իսկ Օսիպյանն ու մյուսները, որոնց թվում է, թե օրենք են պաշտպանում, իրականում պաշտպանում են երկիրը քանդողների շահերը»,- նշեց քաղաքական գործիչը։