Թրամփը մտադիր է Սիրիայից դուրս բերել ամերիկյան զորքը. Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս մտադիր է դուրս բերել ամերիկյան զորքերը Սիրիայից: Այդ մասին տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով Սպիտակ տան մամլո քարտուղար Սարա Սանդերսին:
Սանդերսի խոսքերով՝ Թրամփը չի հրաժարվել Սիրիայից զորքերը ետ կանչելու իր որոշումից, սակայն զորքերի դուրսբերման հստակ ժամկետներն առայժմ պարզ չեն:
Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել է, որ Թրամփը նախատեսում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն մոտակա ժամանակներում նման հանդիպում ծրագրում չկա: