Մասնագիտական տոնը փողոցում նշեցին (տեսանյութ)
Այսօր ՀՀ ոստիկանության մասնագիտական տոնն է: Ոստիկանության կայքում Ոստիկանության 100-ամյա պատմության, ոստիկանների անձնվեր ծառայության ու հայրենանվեր գործերի մասին տեսանյութ է հրապարակվել: Ճակատագրի հեգնանքով, սակայն, ոստիկանության աշխատակիցներն իրենց մասնագիտական օրը սեղանների շուրջ նշելու հնարավորություն չունեցան: Այսօր ամբողջ օրը նրանք փողոցներում էին՝ թույլ չտալու համար, որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքն՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության, հանկարծ «անցնի թույլատրելի սահմանները»: Ստորեւ ներկայացնում ենք տեսանյութը՝ նվիրված Ոստիկանության մասնագիտական տոնին: