Գյումրեցի ակտիվիստներին հաջողվեց Ֆրանսիայի հրապարկում միանալ ցուցարարներին (լուսանկարներ)
Գյումրիից Երևան եկած ակտիվիստներին մայրաքաղաքի Հաղթանակ կամրջի մոտ կանգնեցրել են ոստիկանները: Նրանց ավտոշարասյունը չի կարողացել առաջ շարժվել: Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ եթե 10 րոպեի ընթացքում գյումրեցիներին թույլ չտան մոտենալ իրենց, ապա իրենք են երթով գնալու դեպի Հաղթանակի կամրջի մոտ՝ դիմավորելու գյումրեցիներին:
Քիչ անց պարզ դարձավ, որ ակտիվիստներին թույլ են տվել առաջ շարժվել՝ միանալու մյուս ցուցարարներին: