Ռուսաստանը զրահատեխնիկայով բեռնված նավ է ուղարկել Սիրիա (լուսանկարներ)
Ռուսաստանի ռազմածովային ուժերի «Օրսկ» դեսանտային մեծ ռազմանավը անցել է սևծովյան նեղուցները և գտնվում է Միջերկրական ծովում՝ տեղեկացնում է korrespondent.net-ը:
Ռազմանավը ուղղություն է վերցրել դեպի սիրիական Տարտուս նավահանգիստ, որտեղ տեղակայված է Միջերկրածովյան ռուսական նավատորմի նյութատեխնիկական բազան: Նշվում է, որ նավը չափազանց ծանրաբեռնված է. վերին տախտակամածին երևում են մի քանի զրահամեքենաներ, «Կամազ» մակնիշի բեռնատար, «Ուրալ» վառելիքատար: Սա արդեն «Օրսկ»-ի չորրորդ ուղևորությունն է Սիրիա: