Նիկոլ Փաշինյանը վերադարձավ. Բաղրամյան պողոտայում են նաև Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը Բաղրամյան պողոտայում են:
«Նաիրի» բժշկական կենտրոնից Բաղրամյան պողոտա վերադարձավ Նիկոլ Փաշինյանը: Թեև նա որոշել էր մինչ վերադառնալը գնալ տուն և փոխել շորերը, սակայն այնուամենայնիվ որոշեց սկզբում լինել ցուցարարների մոտ:
Բաղրամյան պողոտայում Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, նույն կուսակցության անդամներ Մանե Թանդիլյանը և Գևորգ Գորգիսյանը, ինչպես նաև «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Վերջիններս հայտնել են, որ չեն միանում նախաձեռնությանը, պարզապես այս պահին եկել են տեսակցելու Նիկոլին և միաժամանակ հայտարարելու, որ դատապարտում են բռնությունը:
Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին առաջնորդեց դեպի Ֆրանսիայի հրապարակ: