Ոստիկաններն ուժով բացում են Թումանյան փողոցը (տեսանյութ)
Երևանի Թումանյան փողոցում երթևեկությունն այս պահին վերականգնված է։
Մինչև երթևեկության վերականգնումը մի քանի միջադեպ տեղի ունեցավ ինչպես բողոքի ակցիայի մասնակիցների և մեքենա վարող քաղաքացիների միջև, այնպես էլ ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև։
Նախ վարորդներից մեկը բղավեց ակցիան իրականացնող քաղաքացիների վրա․ «Դե հասկացանք, զզվցրիք»,- ասաց նա՝ շտապ անցնելով Թումանյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա։
Այնուհետև միջադեպ տեղի ունեցավ նստարանին նստած մոր ու դստեր և ոստիկանների միջև, ովքեր բռնի ուժով հեռացրին նրանց։
Ավելի ուշ, ոստիկանները ոտքով հրելով աղբամանները՝ հեռացրին փողոցից, քաշելով քաղաքացուց։