Լարված իրավիճակ՝ Կիևյան փողոցում. քաղաքացիների կարծիքները կիսվել են (ֆոտո)
Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել նաև Երևանի Կիևյան փողոցում: Այստեղ կոնֆլիկտային իրավիճակ է առաջացել քաղաքացիների միջև:
Քաղաքացիների մի մասը կայանեցին մեքենան և միացան ցուցարարներին, ինչը դուր չեկավ որոշ քաղաքացիների, ովքեր աշխատանքի էին շտապում, և այդպիսով խաթարվում էր նրանց ազատ տեղաշարժի իրավունքը:
NEWSPRESS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այստեղ էր «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով նշեց, որ ինքն չի մնալու մի կետում, անընդհատ լինելու է ժողովրդի հետ ու շրջելու է քաղաքով մեկ: