«Խնդրում եմ պարո՛ն գեներալ, պարո՛ն մայոր». ցուցարար կինը փորձում էր ծաղիկ տալ ոստիկանին
Բժշկական համալսարնի մոտ՝ Աբովյան-Կորյուն խաչմերուկում ուսանողները փակել են փողոցը: Ոստիկանները փորձում են բացել օղակաը, սակայն նրանց դա չի հաջողվում:
Կին ոստիկաններից մեկը հորոդորեց երիտասարդներին բացել գոնե հասարակական տրանսպորտի ճանապարհը, քանի որ այնտեղ դպրոց գնացող երեխաներ են: Սական ուսանողները մնացին անդրդվելի.
«Մենք նախապես զգուշացրել էին, որ փակելու ենք, երեխաները թող մնային տանը, կամ ծնողների հետ լինեին»,-ասաց ուսանող աղջիկներից մեկը:
«Բայց ես ձեզ հիմա որպես մայր եմ խնդրում, իմ երեխայի հետ 30 րոպե չէի կարողանում կապվել, գիտե՞ք ինչ ստրեսի մեջ էի…»,-ասաց ոստիկան կինը:
«Ժողովուրդը 10 տարուց ավելի այդ ստրեսի մեջ է»,-պատասպանեց ուսանողը:
Այնուհետև մի քանի ուսանողների նախաձեռնությամբ, հարևանությամբ գտնվող ծաղկի կետերից երիտասարդները գնեցին կակաչներ և փորձեցին նվիրել ոստիկաններին, սակայն վերջիններիս հորդորեցին այդ կակաչները նվիրել կին ակտիվիստներին:
Կանանցից մեկը իր ծաղիկը համառորեն փորձում էր տալ ոստիկաններին:
«Խնդրում եմ պարոն մայոր վերցրեք»: Մայորը մնաց անդրդվելի:
«Պապո՛ն գեներալ, դուք վերցրեք… խնդրում եմ պարո՛ն գեներալ, պարո՛ն մայոր…»,-կիմմ արտասվեց,- «Ախր 10 տարի տառապում ենք, ո՛չ աշխատանք ունեք, ոծչ կարողանում ենք նորմալ ապրել, չե՞ք ուզում էս վիճակից դուրս գանք»,-ասաց կինը՝ հավելելով, որ ինքը մինչ օրս եղել է բոլոր այն ուժերի հետ, որոնք պայքարել են ՀՀԿ-ի դեմ:
«Հոգնել ենք ՀՀԿ-ից…»: